Իզմիրում բանկ են կողոպտել

Ատրճանակով զինված երկու քաղաքացի ներխուժել են ներկայիս Թուրքիայի Իզմիր քաղաքի բանկերից մեկը և կողոպուտ իրականացրել, այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ դեպքը գրանցվել է օգոստոսի 28-ի երեկոյան ժամերին: 2 դիմակավորված անձիքն ներխուժել են բանկ և ատրճանակի սպառնալիքով պահանջել են բանկում եղած գումարը:

Կատարված կողոպուտի արդյունքում հանցագործները բանկից գողացել են մոտավորապես 15,000 լիրա (շուրջ $7500):

Կողոպուտն ավարտելուց հետո բանկին է մոտեցել մի ավտոմեքենա, որով էլ, հանցագործները հեռացել են դեպքի վայրից: Բանկի աշխատողները կատարվածի մասին անմիջապես ահազանգել են ոստիկաններին, որոնք էլ դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել:

Հեղինակ` Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ