Առաջարկ լրատվամիջոցներին. Թուրքիային վերաբերող լրատվական փաթեթներ

Թուրքիայի մասին լրատվության հարցում մասնագիտացած «Թուրքագիտական պորտալը»լրատվամիջոցներին առաջարկում է բաժանորդագրվել իր նորությունների փաթեթներին և օրվա ընթացքում օպերատիվ կերպով ստանալ Թուրքիայի վերաբերյալ զտված, սրբագրված և խմբագրված լուրեր, որոնք հեղինակում են մեդիադաշտում աշխատանքի փորձ ունեցող թուրքագետներ։ Բացի այդ, հնարավորություն կլինի ունենալ Թուրքիայի վերաբերյալ վերլուծական բնույթի հոդվածներ:

Այսպիսով, լրատվամիջոցը հնարավորություն է ստանում մատուցել Թուրքիայի վերաբերյալ պրոֆեսիոնալ, օպերատիվ և համապարփակ լրատվություն մատչելի արժեքով։ Իսկ 2015 թվականին ընդառաջ Թուրքիայի տեղեկատվության նկատմամբ հետաքրքրությունը զգալի ավելացել է։

Ի՞նչ առավելություններ կտա բաժանորդագրությունը մեր նորությունների փաթեթներին՝

–          Օպերատիվ կերպով Թուրքիայի վերաբերյալ հետաքրքիր ու կարևոր  լուրեր/վերլուծություններ, որոնք կարևոր են Հայաստանի համար, առնչվում են Հայոց ցեղասպանությանն ու հայերին, տարածաշրջանային անցուդարձին և  զարգացումներին,

–          Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ապահովել ընթերցողներին թուրքական ճամբարում բոլոր զարգացումների վերաբերյալ մանրակրկիտ տեղեկատվություն,

–          Հստակ քանակի և որակի ապահովում,

–          Պրոֆեսիոնալ մատուցում, ամբողջապես պատրաստի, խմբագրված նյութեր՝ հարստացված հավելյալ տեղեկություններով,

–          Թիմային աշխատանքի արդյունք, քանի որ նյութերի վրա աշխատում են մի քանի հոգի,

–          Պրոֆեսիոնալ թուրքագետին տրամադրվելիք գումարից զգալի նվազ գումարով հնարավորություն ունենալու Թուրքիայի մասին հարուստ ու հետաքրքիր բաժին,

–          Նյութերն ապահովվում են մուլտիմեդիայով (լուսանկար, տեսանյութ, ֆոտոշարք)

–          Թիմը ղեկավարում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը, ով լրատվադաշտում աշխատելու երկար տարիների փորձ ունի,

–          Էքսկլյուզիվ  նյութերի, ֆոտոշարքերի հնարավորություն անմիջապես Թուրքիայից

–          Հետագայում թեմատիկ ասուլիսների մասնագիտական լուսաբանում

Մանրամասներին և առաջարկվող փաթեթներին ծանոթանալու համար կարող եք գրել info@allturkey.am հասցեին կամ զանգահարել 055 15 65 95։

allTurkey.am

Մեկնաբանություններ