Քուրդ առաջնորդը չի բացառել միավորումը քեմալականների հետ

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ, Թուրքիայի 2014 թ-ի ընտրություններում նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը չի բացառել, որ 2015թ-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում կարող է միանալ «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ), տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:

Լրագրողների հետ զրույցում Դեմիրթաշը հավանական է համարել գալիք ընտրություններում կուսակցությունների շրջանում վերաձևավորումները: Նա նշել է նաև, որ նախագահական ընտրություններում իրենք առաջարկել են ԺՀԿ-ին հանդես գալ միասնական թեկնածուով, սակայն մերժում են ստացել, քանի որ ԺՀԿ աջակողմյան դիրքորոշում էր բռնել:

Նախագահի նախկին թեկնածուն նաև կարծում է, որ Թուրքիայի կողմից խելացի քայլ կլինի «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) աջակցությունը: Ըստ նրա՝ դա կարևոր կլինի PKK-ի «Իսլամական պետություն» դեմ կռվելու համար:

Հեղինա՝ Արթուր Դոլբակյան

allTurkey.am

Մեկնաբանություններ