Քըլըչդարօղլուն վերընտրվել է «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ

Սեպտեմբերի 4-ին կայացել է Թուրքիայում գործունեություն ծավալող, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնական ընդդիմադիր ուժ համարվող, Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի հիմնադրած «Ժողովրդահանրապետական» կուսակցության 18-րդ արտահերթ համագումարը, տեղեցկացնում է թուրքական CNNTurk լրատվական կայքը:

Համագումարը կայացել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Համագումարի ընթացքում կուսակցության նախագահի պաշտոնում կրկին վերընտրվեց կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Նախագահ ընտրվելուց հետո Քըլըչդարօղլուն հանդես է եկել շնորհակալական ելույթով:

Ելույթի ընթացքում կուսակցության նախագահը նշել է, որ երկրում պետք է վերացնել առանձին-առանձին պայքարելու պրակտիկան, անհրաժեշտ է միավորվել իշխանությունների դեմ և այդ պայքարը տանել մեկ միասնական ճակատով:

Քըլըչդարօղլուն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև երիտասարդներին, խիստ կարևորելով նրանց դերը Թուրքիայի քաղաքական դաշտում: Իր խոսքում նախագահ Քըլըչդարօղլուն նշել է նաև, որ ինքը միշտ անվերապահորեն հավատացել և վստահել է թուրք երիտասարդներին և այսուհետ էլ այդպես է լինելու:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ