Աբդուլլահ Գյուլը բացել է սեփական կայքը

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնավարման ավարտից հետո համացանցում պաշտոնական իր կայքն է բացել, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:

Նախկին նախագահի պաշտոնական կայքն է www.abdullahgul.gen.tr-ն , որտեղ կարող եք գտնել նրա Ֆեյսբուքի, Թվիթերի, Ինստագրամի էջերի հղումները:

Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի նախագահի պաշտոնում եղել է 2007-2014 թթ, որից առաջ եղել է Թուրքիայի արտգործնախարարը: Այժմ Թուրքիայի նախագահն է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն, այս տարվա օգոստոսին կայացած ընտրություններում հավաքելով քվեների կեսից ավելին, դարձավ առաջին անգամ ժողովրդի կողմից ընտրված նախագահ (դրանից առաջ Թուրքիայում նախագահին ընտրում է Ազգային ժողովը):

Հեղինակ՝ Արթուր Դոլբակյան

allTurkey.am

Մեկնաբանություններ