Մուշում հայկական միություն են հիմնել

Մուշի հայերի միություն

Մուշում անց է կացվել  հայերի  հիմնած Մուշի փոխօգնության, սոցիալական և զբոսաշրջային հարցերով զբաղվող միության հանդիսավոր բացումը, հայտնում են թուրքական աղբյուրները:

Մուշի Սարայ թաղամասում կազմակերպված հայկական միության բացման արարողությանը ողջույնի եւ գոհունակության խոսքով հանդես եկավ Ֆրանսիայից ժամանած Հովսեփ Դանտանյանը:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Ժողովրդահանրապետական կուսակցության Մուշի տարածքային կառույցի նախագահ Իսմայիլ Ադանուրը:

Հեղինակ՝ Արեն Պետունց

allTurkey.am

Մեկնաբանություններ