Էրդողանն ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմեբերի 17-ին Անկարայի իր նստավայրումԱզգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրելու, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը:

Նիստը նվիրված է լինելու տարածաշրջանային վերջին զարգացումներին, Թուրքիայի առջև ծառացած մարտահրավերնեին՝ մասնավորապես «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին:

Նշվում է, որ սա Էրդողանի՝ որպես Թուրքիայի նախագահ, ԱԱԽ առաջին արտահերթ նիստն է, որին մասնակցելու են երկրի ուժային կառույցի ղեկավարներն ու պաշտպանական համակարգի պատասխանատուները:

Սպասվում է, որ արտահերթ նիստին կմասնակցեն Թուրքիայի վարչապետ, երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջդեթ Օզելը, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ՆԳ նախարար Էֆքան Ալան, Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար Աբդուլլահ Աթայը, Թուրքիայի ՊՆ նախարար Իսմեթ Յըլմազը և ռազմական ու պաշտպանական ոլորտի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հավելենք միայն, որ արտահերթ խորհրդակցությունը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 14:30-ին:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ