Թուրքական համալսարանը խիստ հակահայ մրցույթ է նախաձեռնել

Գազի համալսարան

Թուրքական «Գազի» համալսարանը խիստ հակահայ մրցույթ է անցկացնում, որով նախատեսվում է «հայերի կողմից կոտարածների» վերաբերյալ պաստառներ պատրաստել ու դրանք տարածել արտասահմանում։

Անկարայում տեղակայված թուրքական համալսարանի հայտարարած միջազգային մրցույթը ստացել է «Երբ ամենքը քնած էին , Փոքր Ասիայից Կովկաս հայկական զուլումը» անվանումը, իսկ այն կազմակերպում է բուհի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը։

Թուրքական համալսարանի կազմակերպած միջոցառումն իրականացնում են Անկարայում Ադրբեջանի դեսպանության ակտիվ մասնակցությամբ։ Նախատեսվում է հաղթողների «աշխատանքները» ցուցադրել 2015 թվականի փետրվարի 26-ին, երբ նշում են Խոջալուի դեպքերի տարելիցը։

Հատկանշական է, որ մրցույթի հաղթողներին հայտարարելու են հունվարի 19-ին. 2007 թվականի այս օրն է սպանվել հայ լրագրող Հրանտ Դինքը։

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ