Թուրքիայում ցույցերի ժամանակ 20-ից ավել քուրդ է սպանվել

«Իսլամիստական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից թուրք-սիրիական սահմանի սիրիական հատվածի քրդաբնակ Քոբանի բնակավայրի գնդակոծման պատճառով, Թուրքիայի մի շարք նահանգներում, տեղի քրդական բնակչությունը, բողոքի ցույցեր են կազմակերպել, որի ընթացքում զոհվել է շուրջ 20 Թուրքիայի քուրդ քաղաքացի:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևանքով Դիարբեքիրում մահացել է 8, Սղերթում՝ 2, Մարդինում՝ 2, Մուշ նահանգի Վարթո շրջանում 1 և 1 զոհ էլ գրանցվել է Բաթմանում, կան զոհեր նաև այլ քրդաբնակ շրջաններում:

Տեղեկացնենք, որ տվյալ շրջաններում թուրքական կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել: Հատկապես խիստ վերահսկողություն է սահմանվել Դիարբեքիրում: Նշվում է նույնիսկ դեպի Դիարբեքիր մի քանի չվերթների չեղյալ հայտարարվելու մասին:

Տեղեկացնենք, որ ցույցի դուրս եկած քրդերը մեղադրում են թուրքական պետությանն «Իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությանն աջակցելու համար: Վերջին շրջանում Սիրիայի քրդաբնակ Քոբանի շրջանում կատաղի մարտեր են քրդական ուժերի և իսլամիստների միջև, ինչի հետևանքով տարածքի բնակիչների զգալի մասը փախստական է դարձել: Իսլամիստները կարողացել են վերջին օրերին հաջողության հասնել քրդական կողմի նկատմամբ: Լարված իրավիճակը դեռ պահպանվում է:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ