Թուրքիայի տարածքով ադրբեջանակ գազը Եվրոպա արտահանող խողովակաշարը կկառուցեն թուրքական ու չինական ընկերություններ

Տրանսանատոլական գազատար

Թուրքիայում ստորագրվել է «Տրանսանատոլական (փոքրասիական) գազատարի» շինարարության վերաբերյալ պայմանագիրը, որով հայտարարվել են այն ընկերությունները, որոնք էլ իրականացնելու են շինարարությունը, փոխանցում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

Շուրջ 1800 կմ երկարությամբ գազատարի շինարարության 80 տոկոսն իրականացնելու է թուրքական 6 ընկերություն, որոնց անուններն էլ հայտարարվել են դարձել միջոցառման ժամանակ: Շինարարության 20 տոկոսն իրականացնելու է չինական Baosteel Europe ընկերությունը, որը գրանցված է Գերմանիայում: Պայմանագրերը կնքվել են հոկտեմբերի 14-ին Անկարայում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և ընկերության ղեկավարների մասնակցությամբ:

Նշենք, որ «Տրանսանատոլական գազատարը» ադրբեջանական գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով տեղափոխելու է Եվրոպա: Միևնույն ժամանակ Թուրքիան լինելու է ոչ միայն տրանզիտային երկիր, այլ նաև գազը սպառող երկրներից մեկը: Գազատարի երկարությունը 1800 կմ է: Նախատեսվում է շահագործման հանձնել 2019 թվականին: Գազատարով նախատեսվում է տեղափոխել տարեկան շուրջ 16 մլրդ խմ բնական գազ:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ