Թուրքիայում քորուջուի են դաժանորեն սպանել

քորուջու

Ներկայիս Թուրքիայի Բիթլիս նահանգի Թաթվան (Դատվան) շրջանում գյուղի պահապանի (քորուջու) դի են հայտնաբերել: Մարմինը կապված է եղել հեռախոսագծի սյանը, իսկ վրան մեծ թվով հրազենային վերքեր են հայտնաբերվել: Պարզվել է, որ սպանված տղամարդը երկու ամիս է, ինչ անհետ կորած էր համարվում: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե ենթադրաբար սպանությունն իրականացրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները:

Նշենք, որ Թուրքիայում գյուղերի պահապահանների` քորուջուների համակարգը ներդրվել է 1985 թվականին, երբ ռազմական գործողություններ է սկսել PKK-ն: Հիմնականում տեղի քրդերի կազմված և զինված քորուջուների խմբերը ստեղծվել են PKK-ի դեմ պայքարելու համար: Պաշտոնական Անկարան այս համակարգի ներդրմամբ փորձում է քրդերի դեմ պայքարել քրդերի միջոցով: Քորուջուների համակարգի գոյությունը շարունակվում է նաև մեր օրերում:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ