Թուրք բարձրաստիճան գեներալն այցելել է հայ-ադրբեջանական շփման գիծ

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության զորքեր

Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Զեքաի Աքսակալլըն նոյեմբերի 8-ին այցելել է Ադրբեջան, ապա նաև հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ (Արցախի հատված):

Ինչպես տեղեկացնում է թուրքական CNNTurk-ը, թուրք գեներալն իր գլխավորած պատվիրակության հետ Բաքու է ժամանել 3 օր առաջ, ապա մի շարք հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ավելի ուշ նա մեկնել է առաջնագիծ, որտեղը, ըստ թուրքական աղբյուրների, դիտել է հայկական զինուժի դիրքերը, ապա նաև զրուցել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հետ, ովքեր հսկել են սահմանի այդ հատվածը:

«Ձեզանով հպարտանում եմ: Ձեր բարոյահոգեբանական վիճակը, զինվորական տեխնիկան, զենքերը լավ վիճակում են: Սա ինձ շատ է ուրախացնում: Թուրքիան մշտապես Ադրբեջանի կողքին է: Ադրբեջանի և Թուրքիայի զինվորներն անպարտելի են: Պատերազմներում մենք սա բազմիցս ցուցադրել ենք»,-ադրբեջանցի զինծառայողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության զորքերի հրամանատարը:

Հարկ է նշել, որ «անպարտելի» ադրբեջանական բանակը ոչ վաղ անցյալում  հայկական կողմից անառարկելի պարտություն է կրել Արցախյան պատերազմում:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ