Ներկայացվեց «Թուրքիայի Հանրապետության պատմություն» դասագիրքը (ֆոտոշարք)

Երևանի պետական համալսարանում նոյեմբերի 20-ին հանդիսավոր ներկայացվեց «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագիրքը, որը նմանատիպ առաջին հայերեն գիրքն է:  Գրքի շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մեծ թվով դասախոսներ, ուսանողներ, լրագրողներ և հյուրեր:

Գրքի համահեղինակ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ «Թուրքիայի Հանրապետության պատմություն» դասագիրքը ներկայացնում է Թուրքիայի պատմությունը 1918 թվականից մինչ մեր օրերը։ Ինչպես նշեց Ռուբեն Մելքոնյանը, գիրքն օբյեկտիվ պատմական դասագիրք է, որում ներկայացվել է Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության կարևոր դրվագները, գաղափարական հիմքերն ու ազդեցիկ կուսակցություններն ու քաղաքական գործիչները։  

«Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագիրքը հեղինակել են թուրքագետներ Ռուբեն Մելքոնյանը, Անուշ Հովհաննիսյանը, Արթուր Դումանյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի գլխավորությամբ:

Սա առաջին հայկական դասագիրքն է հանրապետական Թուրքիայի պատմության վերաբերյալ, որի կարիքը վաղուց կար , և որն ունի շատ կարևոր գիտական, ուսումնական և քաղաքական նշանակություն:

Այսպիսով, հայաստանյան բուհերում սովորող ուսանողներն այլևս ստիպված չեն լինելու Թուրքիայի նորագույն շրջանի պատմությունն ուսանել խորհրդային հնացած և շատ հաճախ մեր ազգային խնդիրներին հակասող ռուսալեզու դասագրքերով:

IMG_9537 IMG_9483 IMG_9492 IMG_9512 IMG_9526 (1)IMG_9531IMG_9533IMG_9536

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ