Քրդական կուսակցությանը պատգամավորը Թուրքիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջարկ է ներկայացրել

Թունջել

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP) պատգամավոր, ազգությամբ քուրդ Սեբահաթ Թունջելը Թուրքիայի ազգային մեծ ժողովին է ներկայացրել մի առաջարկ, որով կին պատգամավորն առաջարկում է ընդունել Հայոց ցեղասպանության համար երկրի նախագահ Թայիփ Էրդողանի` հայերից ներողություն խնդրելու մասին առաջարկը, փոխանցում է թուրքական «Միլիյեթ» պարբերականը:

Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ իր առաջարկում քուրդ պատգամավորը նշել է քրդերի, ալևիների կոտորածների, 1980-ի հեղաշրջմանը հաջորդած դեպքերի մասին:

Ըտտ օրինագծի` Թուրքիայի նախագահը երկրի անունից պաշտոնապես ներողություն պետք է խնդրի նախ խորհրդարանի ամբիոնից, ապա նաև կոտորածների վայրերից մեկում պետք է ընթերցի ներողություն խնդրելու տեքստը: Այս հայտարարություններից 1 տարվա ընթացքում ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, որը պետք է կարողանա մտնել պետական բոլոր արխիվները: Օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը հայտարարել սգո օր, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:

Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորը Հայոց ցեղասպանության հետ միասին իր օրինագծում հիշատակում է նաև Դերսիմի, Մարաշի, Սեբաստիայի (Սվազի), Չուրումի քրդերի ու ալևիների կոտորածների մասին:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ