Թուրքիայում հայ կինոդերասանի անունով փողոց է բացվել

Թերզիյան

Թուրքական կինոյի հիշարժան դերասաններից մեկի՝ ազգությամբ հայ Նուբար Թերզիյանի անունով Թուրքիայում փողոց է անվանակոչվել:

Ստամբուլի Սարըյեր շրջանում Թերզիյանի անվամբ փողոցի բացման առիթով տարվող աշխատանքները սկսվել էին դեռևս նախորդ տարվանից, սակայն կասեցվել էին քաղաքապետարանի խորհրդի կողմից, իսկ արդեն այս տարի առաջարկը վերանայելուց հետո, նախկինում «Սևլիմլի փողոց»  անունը կրող փողոցը վերափոխվեց Թերզիյանի անունով: Թերզիյանը 1909 թվականին հենց այս փողոցում է ծնվել:

Հիշեցնենք, որ 1948 թվականից սկսած՝ Թերզիյանը թուրքական կինոյի ականավոր դեմքերից էր, ով թուրքական պետության կողմից հայկական ներկայացուցմներն արգելելուց հետո սկսել էր հանդես գալ թուրքական թատրոնի բեմերում, ինչպես նաև նկարահանվել էր մի քանի հարյուր թուրքական ֆիլմերում:

Նյութը պատրաստեց Հասմիկ Մովսիսյանը

allTurkey.am

Մեկնաբանություններ