Թուրք նահանգապետը հրեաներից ներողություն է խնդրել սինագոգը թանգարան դարձնելու կոչի համար

Էդիրնեի նահանգապետ Դուրսուն Ալի Շահինը ներողություն է խնդրել Թուրքիայի հրեական համայնքից Էդիրնե (Ադրիանապոլիս) քաղաքի հրեական սինագոգի և գերեզմանատան վերաբերյալ, փոխանցում են թուրքական աղբյուրները:

Թուրքիայի հրեաների գլխավոր ռաբբիի տարածած հայտարարության մեջ ասված է, որ Էդիրնեի նահանգապետը նոյեմբերի 24-ին, զանգահարելով գլխավոր ռաբբի Իսակ Հալևային, ներողություն է խնդրել, ասելով, որ իր՝ Էդիրնեի Սինագոգի և գերեզմանատան հետ կապված հայտարարությունը սխալ է ներկայացվել:

Հիշեցնենք, որ Շահինը նոյեմբերի 22-ին լրագրողներին արված հայտարարությունում հակահրեական հայտարարություններով էր հանդես եկել՝ նշելով, թե պատրաստվում է Էդիրնեի սինագոգը վերածել թանգարանի: Այս հայտարարությունները մեծ արձագանք էին գտել Թուրքիայում և առաջ բերել հրեաների դժգոհությունը:

Նյութը պատրաստեց Սոնա Սուքիասյանը

allTurkey.am

Մեկնաբանություններ