Գյուլը Կանադայում այցելել է ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետներին նվիրված հուշահամալիր

Կանադա մեկնած Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը նոյեմբերի 23-ին այցելել է 1982 թվականին «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ԱԱԱԼԱ-ի) կողմից սպանված թուրք ռազմական կցորդ, գնդապետ Աթիլլա Աթըլքաթի և մյուս թուրք սպանված դիվանագետների համար Օտավայում կառուցված հուշահամալիր: Այստեղ Գյուլը ծաղկեպսակ է դրել և հայտարարություններով հանդես եկել:

Գյուլը, տուրք տալով թուրքական պետության ավանդույթներին, ԱՍԱԼԱ-ն բնորոշել է որպես «ահաբեկչական կազմակերպություն», իսկ սպանված թուրք դիվանագետներին` «նահատակներ»:

Թուրքիայի նախկին նախագահն արարողության ժամանակ նաև կարևորել է թուրք դիվանագետների համար հուշամալիրի կառուցումը:

Ավելի ուշ Գյուլն այցելել է Պատերազմի թանգարան և Դաշնային խորհրդարան: Այս ընթացքում նրան ուղեկցում էին Կանադայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սելչուք Ունալը և ռազմական կցորդ, գնդապետ Սերքան Սևիմը:

Նյութը պատրաստեց Նադյա Հովհաննիսյանը

allTurkey.am

Մեկնաբանություններ