Եկել էինք Ջեմալ Փաշայի թոռանը հարցեր տալու, ո´չ թե ծափահարելու. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

Աղբյուր` Tert.am

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի՝ Հայոց ցեղասպանության մասին «1915-Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանիչ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը  բողոքում է, որ գիրքը հրատարակող «Հրանտ Դինք» հիմնադրամը գրքից հեռացրել է թարգմանիչի տողատակերը:

Մելքոնյանի խոսքով՝ հեղինակը Ղարաբաղը ներկայացրել էր որպես օկուպացված տարածք: Նա նաև բողոքեց, որ այսօր գրքի ներկայացման ժամանակ թույլ չտվեցին իրենց՝ հարց ուղղել հեղինակին: «Ուզում էինք հարցնել՝ այս մարդը իրավական ի՞նչ գնահատական է տալիս: Մենք պետք է Ջեմալ Փաշայի թոռանը ո´չ թե ծափերով ընդունեինք, այլ տայինք այդ հարցերը: Իրավական հարթությունում կա փոխհատուցման խնդիր, պետք էր նրա կարծիքն իմանալ այդ մասին»,-ասաց Մելքոնյանը:

Նա նաև նշեց, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը խմբագրել է իր թարգմանությունը՝ պատճառաբանելով, որ դա խանգարում է հայ-թուրքական երկխոսությանը: «Գրքում ԱՍԱԼԱ-ն ներկայացված է որպես տեռորիստական կազմակերպություն: Սա հերթական գրանտ ստանալու և այն հաջողությամբ մարսելու ծրագիր էր»,-ասաց նա:


 

Աղբյուր` թերթ.am

allTurkey.am

Մեկնաբանություններ