Դավութօղլուն առաջին անգամ կրոնական փոքրամասնությունների համար Ամանորի ճաշ կհրավիրի

Ահմեթ Դավութօղլու

Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախաձեռնությամբ ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար տարեվերջյան ճաշկերույթ է կազմակերպվելու, հաղորդում է թուրքական «Միլիյեթ» կայքը։ Թուրքական կայքի հաղորդմամբ՝ նման բան Թուրքիայում առաջին անգամ է կազմակերպվում։

Հրավիրվածների թվում են Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը,  Պոլսո կաթոլիկ հայ համայնքի առաջնորդ արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանը, Հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոսը, քաղդեական կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Ֆրանսուա Յաքանը, Լատինական կաթոլիկների համայնքների եպիսկոպոս, Թուրքիայի կաթոլիկ համայնքների հոգևոր առաջնորդների խորհրդի ղեկավար Լուիս Պելատրեն, Թուրքիայի հուդդայական գլխավոր ռաբբի Իսակ Հալևան, Ստամբուլի և Անկարայի ասորիների Կադիմ համայնքի հոգևոր առաջնորդ Յուսուֆ Չեթինը, ասորի ուղղափառների և կաթոլիկների հոգևոր առաջնորդներ Սամուել Աքթաշն ու Յուսուֆը Սաղը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

 

Մեկնաբանություններ