Թուրքիայում 36 երիտասարդներ տարբեր երկրներից կատարել են «Սարի գելին» երգը

Սարի գելին

36 երիտասարդներ 6 տարբեր երկրներից ժամանել են Էրզրում (Կարին) և «Սարի աղջիկ» («Սարի գելին») երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը։

Եվրամիության և Թուրքիայի ազգային գործակալության կողմից իրականացվող «Իրար հասկանալ երաժշտության միջոցով» նախագծի շրջանակներում Էստոնիայի, Ուկրաինայի, ՆՀՀ Մակեդոնիայի, Լիտվայի, Ադրբեջանի տարբեր քաղաքներից Թուրքիա ժամանած երիտասարդներն իրենց թուրք հասակակիցների հետ միասին Էրզրումի պատմական վայրերում կատարել են «Սարի աղջիկ» երգը։

Նշենք, որ «Սարի աղջիկը» հայկական ժողովրդական երգ է, որը կատարում են տարբեր երկրներում թուրքերենով, քրդերենով, պարսկերենով, արաբերենով, վրացերենով և այլ լեզուներով: Ադրբեջանում և Թուրքիայում հաճախ ժխտում են երգի հայկական ծագումը՝ հայտարարելով, թե այն իբր թյուրքական ծագում ունի։

2009 թվականին Թուրքիան «Սարը գելին» անունով հակահայ ֆիլմ է ցուցադրել թուրքական դպրոցներում։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ