Իտալական նավահանգստում թուրքական բեռնատար նավ է խորտակվել

Միլանում Թուրքիայի հյուպատոս Այլին Սեքիզքյոքը իր հայտարարությունում նշել է, որ դեկտեմբերի 28-ին Իտալիայի ափերի մոտ խորտակված թուրքական «Գյոբել» բեռնատար նավի անձնակազմից 2-ը մահացել են, 4-ն անհայտ կորած են, իսկ մյուս 5-ին տեղափոխել են հիվանդանոց:

Բացի այդ հաստատվել է, որ նավի անձնակազմի բոլոր անդամները թուրքեր են եղել:

Ռավեննայի քաղաքապետ Ֆաբրիչո Մատտեուչին հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասել է. «Վթարը տեղի է ունեցել առավոտյան 09:30-ի սահմաններում, երբ մի նավը դուրս է եկել Պորտո Կորզինի նավահանգստից, իսկ մյուսը մտել է նավահանգիստ»:

Մատտեուչին նշել է նաև, որ խորտակված նավի բեռը վնասակար ազդեցություն ունի շրջակա միջավայրի համար, իսկ եղանակային վատ պայմաններն էլ ավելի են բարդացնում փրկարարական և որոնողական աշխատանքները:

Նյութը պատրաստեց Նադյա Հովհաննիսյանը

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ