Հայկական հարցում առաջընթաց քայլեր ենք արել. Թուրքիայի փոխվարչապետ

Աքդողան

Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը, խոսելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը նետված մարտահրավերների մասին, նշել է, որ առկա բոլոր խնդիրներում իրենց համար «չլուծելը լուծում չէ»։ Այս մասին գրում է թուրքական «Հաբերլեր» կայքը։

«Մեր կառավարությունը (ԱԶԿ-ի.- խմբ.) այն ուժը դարձավ, որը վերացրեց «չլուծելը լուծում է» մոտեցումը։ Այսինքն՝ թե´ Կիպրոսի և թե´ Հայկական ու քրդական հարցերի դեպքում մենք քայլեր ենք ձեռնարկել, որոնք միտված են եղել այս կամ այն խնդրի կարգավորմանը, լուծմանը»,- ասել է Աքդողանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 12-ին, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս Բեռլինում իր ելույթի ժամանակ անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրին՝ նշելով, որ իրենք կողմ են առկա բոլոր խնդիրների կարգավորմանը։

Այնուամենայնիվ, Թուրքիան իրականում Հայաստանի հետ հարաբերությունների հարցում շարունակում է ոչ կառուցողական մոտեցումը` առաջ քաշելով Արցախի հիմնահարցի կարգավորումը որպես նախապայման հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Բացի այդ, թուրքական կողմը շարունակում է Հայաստանի շրջափակումը, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում հակահայ քայլերը:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ