Ադրբեջանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը հանդիպում են ունեցել

դավութօղլու, ալիև

Հունվարի 14-ին պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ընդունել է  Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:

Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները: Կողմերն ընդգծել են, որ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում հաջող համագործակցություն է առկա:

Ալիևն ու Դավութօղլուն քննարկել են երկրների կողմից իրականացվող համատեղ նախագծերը` կարևորելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը: Քննարկվել է նաև Արցախի հակամարտությունը:

Սպասվում է, որ Ալիևը կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին:

Բացի այդ, հունվարի 15-ին գումարվելու է Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի հերթական նիստը:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ