Իշխանության գալու դեպքում Թուրքիայից կվտարենք 100 հազար հայերի. թուրքական կուսակցության նախագահ

Մուսթաֆա Դեսթիջի

Թուրքիայի «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուսթաֆա Դեսթիջին հանդես է եկել խիստ հակահայ հայտարարություններով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ինտերնետ հաբեր» կայքը։

Բացահայտ հակահայ դիրքորոշմամբ աչքի ընկնող ՄՄԿ-ի ղեկավարը կուսակցության հիմնադրման 22-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում իրենք վտարելու են Թուրքիայում ապօրինի աշխատող 100 հազար հայաստանցիների։

«Հայերը, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության մասին ստեր են հորինել և փորձում են Թուրքիայի դեմ լարել ամբողջ աշխարհին, շարունակում են բնակվել իրենց կողմից օկուպացված Ղարաբաղի տարածքում, իրենց երկրի ներսում բնակվելու իրավունք չեն տալիս Թուրքիայի քաղաքացիներին, մուսուլմաններին։ Այս պարագայում մենք էլ պետք է Թուրքիայի 100 հազար ներգաղթյալ հայերին վտարենք մեր երկրից։ Եթե մենք իշխանության գանք, նրանք ստիպված կլինեն վերադառնալ Երևան, Հայաստան։

Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանությունից և Ադրբեջանին հանձնի օկուպացված տարածքները»,- ասել է Դեսթիջին։

Նշենք, որ «Մեծ միասնությունը» ազգայնական և իսլամիստական կուսակցություն է, որը հիմնադրվել է 1993 թվականի հունվարի 29-ին՝ Մուհսին Յազըջըօղլուի կողմից։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ