Թուրքիայում շարունակում են Խոջալուի դեպքերին նվիրված հակահայ հուշարձանի կառուցումը

Թուրքիայի հյուսիսարևմտյան Իզմիթ շրջանում (Նիկոմեդիա) շարունակվում է Խոջալուի դեպքերին նվիրված հակահայ ուղղվածությամբ հուշարձանի շինարարությունը: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ այժմ աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են, որպեսզի մինչև փետրվարի 26-ը կառույցը պատրաստ լինի:

Այսպես կոչված՝ «Խոջալուի զոհերի հուշարձանի» շինարարական աշխատանքներն իրականացվում են Իզմիթի քաղաքապետարանի կողմից: Այժմ նախապատրաստում են հուշարձանի հիմքը, որի վրա էլ պետք է տեղադրվի արդեն պատրաստի հուշարձանը: Սպասվում է, որ այն բացվելու է փետրվարի 26-ին՝ թուրք ու ադրբեջանցի պաշտոնյաների և քաղաքացիների մասնակցությամբ:

Նշենք, որ Թուրքիան ակտիվորեն օգտագործում է «Խոջալուի դեպքերը»՝ իր հակահայ քարոզչության համար: Պաշտոնական Անկարան Խոջալուի դեպքերի համար հայերին մեղադրում է «ադրբեջանցիների կոտորածի ու ցեղասպանության» համար ու իր պնդումներն ակտիվորեն թմբկահարում միջազգային հարթակում:

Յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին թուրքական իշխանությունները երկրի ողջ տարածքում ակտիվացնում են Խոջալուի դեպքերի հետ կապված գործունեությունը, ինչն ուղեկցվում է խիստ հայատյաց տրամադրություններով: Միևնույն ժամանակ, թուրքական պետության հետ մեկտեղ՝ ադրբեջանական լոբբին ևս ակտիվորեն կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, քարոզչական արշավներ՝ Թուրքիայում հակահայ կրքեր բորբոքելու համար:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ