Էրբաքանի «աջ ձեռքը» Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորության թեկնածու է դարձել

Թուրքիայի նախկին վարչապետ, իսլամամետ «Բարօրություն» կուսակցության ղեկավար Նեջմեթին Էրբաքանի «աջ ձեռքը»՝ Արիֆ Էրսոյը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորության թեկնածու է դարձել։ Այս մասին գրում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։

Որպես ԱԶԿ-ի պատգամավորության թեկնածու՝ իր առաջին իսկ ելույթում Էրսոյը խոսել է նաև հայերի մասին։

«Մեր հարևանների հետ հարաբերություններում հաճախ մեզ խանգարում է այն հանգամանքը, որ նրանք աջակցություն են ստանում արևմտյան իմպերիալիստների կողմից։ Այդ մասին է վկայում վերջերս մեր երկրի նախագահի վրա ԱՄՆ-ում հրատարակվող հայկական թերթի հարձակումը»,- ասել է Էրսոյը։

Նշենք, որ Էրբաքանը մշտապես հայտարարել է, որ քաղաքականության մեջ Էրդողանը համարվում է իր աշակերտը։

Թայիփ Էրդողանը ժամանակին «Բարօրություն» կուսակցության ակտիվ գործիչներից է եղել և 1997 թվականին զբաղեցրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը: Սակայն 1998 թվականին ազատազրկման է դատապարտվել` հանրահավաքներից մեկի ժամանակ «մինարեթները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները` մեր զորանոցները, իսկ հավատացյալները` զինվորները» խոսքերն արտասանելու համար։

Հավելենք, որ Թուրքիայում Նեջմեթին Էրբաքանին համարում են երկրի առաջին իսլամիստ վարչապետը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ