Թուրքիայում ԱՄՆ դեսպանն այցելել է Դիարբեքիրի հայկական եկեղեցի

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսն իր կնոջ՝ Հոլի Հոլզեր Բասսի հետ մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, մեկնել է ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաք (պատմական Աղձնիք նահանգ, Տիգրանակերտ), որտեղ այցելել է նաև Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի։ Այս մասին գրում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

ԱՄՆ դեսպանն ու իր կինն այցելել են տեղի թանգարան, գրադարան, մզկիթներ ու եկեղեցիներ, այդ թվում՝ Սուրբ Կիրակոս եկեղեցի։ Ամերիկացի դիվանագետը նաև «Տիգրիս» կամերային նվագախմբի մատուցմամբ հայերեն, թուրքերեն և քրդերեն երգեր է լսել։

Նշենք, որ Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է։ 2012 թվականին ավարտվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները, և 32 տարվա ընդմիջումից հետո կատարվել է առաջին եկեղեցական արարողությունը։ Վերակառուցվել է նաև եկեղեցու զանգակատունը, որը ոչնչացվել էր Հայոց ցեղասպանության տարիներին։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ