Չիչեքը մեկնել է ԱՄՆ՝ խոչընդոտելու Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը

Չիչեք

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը ժամանել է Վաշինգտոն, որպեսզի խոչընդոտի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Ճշմարտության և արդարության» բանաձևի ընդունմանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը։

Այսօր՝ մարտի 25-ին, Չիչեքը հանդիպելու է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների և պալատի անդամների հետ։ Չիչեքից հետո Վաշինգտոն է մեկնելու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որի այցը նախատեսվում է ապրիլին։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամներ Մայքլ Գրիմը, Դևիդ Վալադաոն և դեմոկրատներ Ադամ Շիֆն ու Ֆենկ Փալոնը պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Ճշմարտության և արդարության» բանաձևը։ Այս պահին բանաձևի ընդունմանն աջակցում են պալատի 46 անդամներ։

Բանաձևի հեղինակները գտնում են, որ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը կնպաստի Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավմանը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ