Ստամբուլում հայ, թուրք և ամերիկացի պարողները Հայոց ցեղասպանության թեմայով ներկայացում են բեմադրել

Ստամբուլում Միացյալ Նահանգների հյուպատոսարանը Թուրքիայում ներկայացում է կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթ» պարբերականը;

Unsettled (անգլերենից բառացի թարգմանաբար՝ «չկարգավորած») անունը կրող պարային ներկայացումը բեմադրել են Ստամբուլի «Զորլու» արվեստի կենտրոնում մարտի 23-ին:

Ներկայացմանը մասնակցել են հայ, թուրք և ամերիկացի դերասաններ ու պարողներ: Նրանք պարեր են բեմադրել ամերիկյան, հայկական և թուրքական երաժշտության ներքո:

Մինչ Ստամբուլում ցուցադրվելը՝ ներկայացումը բեմադրել են նախ ԱՄՆ-ում՝ Բրուքլինի երաժշտական ակադեմիայում, իսկ այս տարվա մարտի 21-ին՝ Հայաստանում:

Unsettled-ը պատրաստել են ամերիկացի բեմադրիչ Դավիդ Դորֆմանն ու նրա թուրք գործընկեր Քորհան Բաշարանը: Աշխատանքներն իրականացվել են դեռ անցյալ տարվանից:

Հեղինակները նշել են, թե իրենց ներկայացումն ու իրենք հեռու են ազգայնական զգացումներից և քաղաքական ուղերձներից:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ