ԱՄՆ-ում թուրքերին կոչ են անում ապրիլի 24-ին հավաքվել Թուրքիայի դեսպանատան մոտ՝ ի հակակշիռ հայերի ցույցի

Միացյալ Նահանգների թուրքերն արշավ են սկսել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ու Վաշինգտոնում կայանալիք ցույցը խափանելու համար:

Թուրք լոբբիստների TurkishNY կայքի փոխանցմամբ՝ քանի որ հայերը ցույցեր են նախապատրաստում Վաշինգտոնում, մասնավորապես, Թուրքիայի դեսպանատան մոտ, ապա թուրքական կողմը պատրաստվում է պատասխան ցույց կազմակերպել նույն այն վայրում, որտեղ հավաքվելու են հայերը:

Թուրքերն անգամ սեփական կայքն են ստեղծել՝ 24nisan.org (24 nisanբառը թուրքերենից թարգմանելիս՝ ապրիլի 24-խմբ.), որում կոչ է արվում բոլոր թուրքերին ապրիլի 24-ի առավոտյան անպայման հավաքվել Թուրքիայի դեսպանատան մոտ: Թուրք լոբբիստները կոչ են անում ցույցի մասնակիցներին ոչ միայն հավաքվել ապրիլի 24-ին, այլև նաև ավելի վաղ օրերի՝ տեղում «պարեկություն» կատարելու համար:

Նշվում է, որ միջոցառումը կազմակերպելու, համապատասխան կայքը բացելու համար ներգրավվել է 120-ից ավել թուրքական կամ թուրքամետ կազմակերպություն:

Կազմակերպիչները նշում են, թե իրենց գլխավոր խնդիրն է ավելի շատ ներկայություն ապահովել թուրքերի ցույցին, քան կարող են ապահովել հայերը:

Հավելենք, որ Միացյալ Նահանգներում թուրքական կազմակերպությունները, Թուրքիայի դեսպանատունը փորձում են ամեն կերպ խափանել Ցեղասպանության նվիրված միջոցառումների անցկացումը: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները ևս մասնակցում են նման գործողությունների կազմակերպմանը:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ