Էրզրումում դպրոցականները բեմադրել են «հայերի և թուրքերի մարտեր»

Ներկայիս Թուրքիայի Օլթի շրջանը հայերից խլելու 97-րդ տարելիցի առթիվ քաղաքի կենտրոնում ներկայացում է բեմադրվել, որտեղ տեղի դպրոցականները բեմադրել են «հայերին հաղթելու տեսարաններ»:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, միջոցառումն անց է կացվել Օլթիի (Ողթիկ) կենտրոնում՝ Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալի արձանի մոտ:

Միջոցառումների ժամանակ հնչել է Թուրքիայի օրհներգը, ապա տեղի դպրոցականները ցուցադրել են «հայերի և թուրքերի միջև մարտերը, որտեղ վերջիններս հաղթանակ են տոնել և ազատել քաղաքը»:

Հակահայ բովանդակությամբ միջոցառմանը ներկա են եղել ինչպես ՏԻՄ ներկայացուցիչներ, այնպես էլ մեծ թվով քաղաքացիներ, երեխաներ։

Նշենք, որ թուրքական իշխանությունների բարձր հովանու ներքո Թուրքիայում հաճախ են Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանը հայերից խլելու առթիվ նմանօրինակ՝ հայերի դեմ թշնամություն և ատելություն սերմանող միջոցառումներ կազմակերպվում։ Այս տարի նման միջոցառումներ մեծ հնչեղությամբ անցկացվում են հատկապես Էրզրումի նահանգում:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ