Թուրքիայի խորհրդարանի նախագահը ցավակցել է «Ակօսի» հայերեն բաժնի խմբագրի մահվան կապակցությամբ

Թուրքիայում կյանքից հեռացել է «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի հիմնադիրներից, պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Սարգիս Սերոբյանը, ով հայտնի լրագրող էր և հարգանք էր վայելում տարբեր շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է «Ակօսը», որը ցավակցում է կյանքից հեռացած հայ լրագրողի հարազատներին:

Սարգիս Սերոբյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նաև Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը: Վերջինս նշել է, թե մեծ ցավով է տեղեկացել Սերոբյանի մահվան մասին և իր ցավակցությունն է հայտնում հայ լրագրողի ընտանիքի անդամներին և ընկերներին:

Սերոբյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 31-ին:

Սարգիս Սերոբյանը ծնվել է 1935 թվականին: 1996 թվականից աշխատում էր «Ակօսում»՝ ղեկավարելով երկլեզու շաբաթաթերթի հայերեն բաժինը: Սերոբյանն ամուսնացած է, ունի երկու զավակ:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ