Թուրքական լրատվամիջոցներն արշավ են սկսել Վալերի Բուայեի դեմ

Թուրքական լրատվամիջոցներն արշավ են սկսել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեի դեմ, որը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առաջամարտիկներից է։

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը գրում է, որ Բուայեն այս անգամ Ֆրանսիայի Ազգային ժողովին ներկայացրած ասորիների ցեղասպանության վերաբերյալ օրինագծի վրա աշխատելիս ոչ թե սեփական ուսումնասիրություններն է արել, այլ պարզապես նյութերը վերցրել է ինտերնետային կայքերից, մասնավորապես, «Վիքիպեդիա» համացանցային հանրագիտարանի բազայից։

Բուայեին որպես հայամետ, թուրքատյաց գործիչ ներկայացնող թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ Բուայեն իր վերջին հարցազրույցներից մեկում ընդունել է, որ օրինագիծը մշակելիս իսկապես օգտվել է «Վիքիպեդիայից»։

«Անադոլուն» հոդվածի վերջում հիշեցրել է, որ Վալերի Բուայեն նախկինում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծեր է ներկայացրել Ֆրանսիայի խորհրդարանում։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ