Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակում զինված ներխուժում է եղել

Ստամբուլում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակ են ներխուժել երկու զինված անձինք։

Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է չարագործին։ Իրավախախտի գործունեության շարժառիթների մասին դեռևս չի հաղոդվում։

Նա այս առավոտ մտել էր գրասենյակ, դուրս վռնդել բոլոր աշխատողներին և փակվել այնտեղ։ Նա կոտրել էր 7-հարկանի շենքի վերևի հարկի պատուհաններն ու այնտեղից կարմիր դրոշ կախել՝ աստղերի, մահիկի և յաթաղանի պատկերով։ Նա պարբերաբար դուրս է նայել պատուհանից և ինչ-որ բան գոռացել ներքևում գտնվող ոստիկաններին ու անցորդներին։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ