Թուրք դատախազն ազատման գործողության ժամանակ մահացել է

Ստամբուլում պատանդ ընկած դատախազ Սելիմ Քիրազը, ով վիրավորվել էր իր ազատ արձակման գործողության ժամանակ, հիվանդանոցում մահացել է։

Համացանցում հայտնված հայտարարության մեջ ասվում էր, որ պատանդը կսպանվի, եթե չկատարի առևանգողների պահանջները։ Նրանք պատանդի հետ արգելափակվել էին դատարանի շենքի 6-րդ հարկում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ծայրահեղ ձախաթևյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատ» (DHKP-C) խմբավորումը պատանդ է վերցրել դատախազին, քանի որ նա հետաքննել է 2013-ին Գեզիի դեպքերի ժամանակ դեռահասի մահվան աղմկալի գործը։

Պատանդ վերցրած երկու անձինք ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել են։

 

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ