Գերմանիան նույնպես մասնակցել է Հայոց ցեղասպանության իրականացմանը. Էրգյուն Այըք

Հայոց ցեղասպանություն

Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի (պատմական Աղձնիք նահանգ, Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը հայտարարել է, որ Գերմանիան նույնպես մասնակցել է Հայոց ցեղասպանության իրականացմանը, ինչի համար պետք է ներողություն խնդրի։ Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

«Առաջին աշխարհամարտի ժամանակ որպես Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիան նույնպես մասնակցել է 1915 թվականին օսմանյան հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը։

Ըստ իս՝ Գերմանիան նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար։ Գերմանիայի կառավարությունն այդ իրադարձությունների մասին խոսելիս խուսափում է ցեղասպանություն եզրից, մինչդեռ պարտավոր է ներողություն խնդրել ցեղասպանության իրագործմանը մասնակցելու համար», – ասել է Այըքը։

Էրգյուն Այըքը նաև ընդգծել է, որ Գերմանիան կարող է օգնություն տրամադրել իրենց, ինչը կօգնի հիմնադրամին մարել պարտքերը։

Նշենք, որ Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է։ 2012 թվականին ավարտվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները, և 32 տարվա ընդմիջումից հետո կատարվել է առաջին եկեղեցական արարողությունը։ Վերակառուցվել է նաև եկեղեցու զանգակատունը, որը ոչնչացվել էր Հայոց ցեղասպանության տարիներին։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ