Բազմաթիվ թուրք երեխաներ ու կանայք են կոտորվել հայերի և ռուսների ձեռքով. ելույթ Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուսթաֆա Բիլիջին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ամբիոնից հակահայ բովանդակությամբ ելույթ է ունեցել՝ խոսելով Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը հայերից խլելու մասին։ Հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։

«Հայերը Վանի թուրքական և մուսուլմանական թաղամասերում կոտորածներ են իրականացրել։ Բազմաթիվ թուրք երեխաներ ու կանայք են զոհվել հայերի և ռուսների ձեռքով», – հայտարարել է պատգամավորը։

Բիլիջին շնորհավորել է թուրք ժողովրդին՝ «Վանը հայերից ազատագրելու» առթիվ։

Նշենք, որ թուրքական իշխանությունների բարձր հովանու ներքո Թուրքիայում հաճախ են Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանը հայերից խլելու առթիվ հայերի դեմ թշնամություն և ատելություն սերմանող միջոցառումներ կազմակերպվում։ Այս տարի նման միջոցառումներ մեծ հնչեղությամբ անցկացվում են հատկապես Էրզրումի նահանգում։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ