Դիարբեքիրի հայկական եկեղեցում հրաժարվել են օրհնել մուսուլման կնոջը. թուրքական ԶԼՄ-ներ

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում ապրիլի 5-ին Սուրբ Զատիկի կապակցությամբ ծիսական արարողություն է անցկացվել, որին մասնակցել են մեծ թվով հայեր:

Թուրքական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատարագը մատուցող հոգևորականը հրաժարվել է օրհնել մուսուլման մի կնոջ:

Ֆադիմե Միրայ Աթաշ անունով մուսուլման մի կին ցանկություն է հայտնել օրհնություն ստանալ, սական, ըստ թուրքական աղբյուրների, հայկական եկեղեցում նրան մերժել են: Երբ կինը մոտեցել է հոգևորականին, վերջինս խնդրել է ցույց տալ խաչը, սակայն կինը նշել է, թե քրիստոնյա չէ, մուսուլման է, բայց ցանկանում է օրհնություն ստանալ:

Ավելի ուշ թուրք կինը մերժման մասին պատմել է թուրքական լրատվամիջոցներին, որոնք էլ ակտիվորեն տարածում են այս տեղեկատվությունը:

Նշվում է, որ պատարագից հետո եղել է հյուրասիրություն, որի ժամանակ պատարագին մասնակցածներն ու հյուրերը ներկված ձվերով մրցել են միմյանց հետ:

Նշենք, որ Դիարբեքիրի (Աղձնիք նահանգ) Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգումից հետո բացվելուց ի վեր արդեն 3-րդ տարին անընդմեջ ընդունում է Սուրբ Զատիկի արարողակարգը: Այս տարի ևս պատարագին մասնակցել են ոչ միայն հայեր Թուրքիայի տարբեր շրջաններից, այլ նաև արտասահմանից:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ