Էրդողանը շնորհավորել է Սուրբ Զատիկը

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձով դիմել է երկրի քրիստոնյա բնակիչներին՝ շնորհավորելով Սուրբ Զատիկը, փոխանցում է թուրքական «Վաթան» պարբերականը:

Շնորհավորական ուղերձում Էրդողանը նշել է, թե «կրոնական տոները եղբայրության, հանդուրժողականության և միասնականության բացառիկ օրեր են»:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ իր երկիրը կարևորում է տարբեր կրոնների ներկայացուցիչների ազատությունը, տարբեր քաղաքակրթությունների բազմազանությունը դիտում որպես ուժ:

Նա նշել է, որ Թուրքիայի քրիստոնյա բնակչության հետ մեկտեղ շնորհավորում է ողջ աշխարհի քրիստոնյաներին կարևոր այս տոնի կապակցությամբ:

Թուրքիայի նախագահն առանձին մի ուղերձով էլ շնորհավորել է հրեաներին:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ