Էրդողանը Հռոմի պապի հայտարարությունն անպատասխանատու է որակել

էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը անընդունելի է որակել Վատիկանում Հայոց ցեղասպանությանը նվիրված պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանսցիսկոսի հայտարարությունը:

«Պապի հայտարարությունն անընդունելի է Թուրքիայի համար: Կրոնը չի կարող անպատասխանատու հայտարարությունների պատճառ դառնալ: Դա հանգեցնում է թշնամության և ատելության»,- գրել է Էրդողանն իր թվիթերյան իր միկրոբլոգում:

Նշենք, որ ավելի վաղ Հռոմի պապի հայտարարությանն անդրադարձել էին նաև Թուրքիայի նախագահը, վարչապետն ու այլ պաշտոնատար անձինք։

Հիշեցնենք, որ ապրիլի12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապը սրբազան պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իր խոսքում Պապն ասել է, որ «հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, և չարիքը թաքցնելը կամ ժխտելը հավասարազոր է արյունահոսող վերքն առանց վիրակապի թողնելուն»:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ