Երիտասարդ արևելագետների XXXVI գիտաժողովը

Արևելագիտության ինստիտուտ

Երիտասարդ արևելագետների XXXVI գիտաժողովը որը տեղի կունենա 2015 թ. հուլիսի 1-2-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում: Գիտաժողովը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Գիտաժողովին կարող են մասնակցել միայն մինչև 35 տարեկան հետազոտողները: Մագիստրատուրայում ուսանող հետազոտողների մասնակցությունը հնարավոր է գիտական ղեկավարների երաշխավորմամբ: Հավանության արժանացած զեկուցումների նյութերը հոդվածների տեսքով կհրատարակվեն «Մերձավոր Արևելք» ժողովածուի հերթական հատորում:

● Համակարգը՝ Microsoft Word 97-2003, A4 չափի, / Page Setup-Top, Bottom, Left, Right – 2,5 cm/, 4 էջից ոչ ավելի (հիմնադրույթների ամփոփումները ներկայացնել անգլերենով, մինչև 15 տող` ներառյալ հեղինակի անունը, ազգանունը, զեկուց¬ման խորագիրը/):

● Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն, ռու¬սերեն և անգլերեն):

● Տառերի չափը` 12 (հղումների համար` 10), հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ (հղումների ձևը տե՛ս «Մերձավոր Արևելք» ժողովածուի նախորդ հատորներում կամ հետևյալ հասցեում. http://orient.sci.am/news_view.php?arch&id=58&langid=1):
Ներկայացվող նյութերում պետք է պահպանված լինի հետևյալ հերթականությունը`
ա) հեղինակի անունը,ազգանունը,
բ)խորագիրը,
գ) տեքստը,
դ) ամփոփումը,
ե)տվյալներ զեկուցողի մասին (նշել աշխատանքի կամ ուսման վայրը, հեռախոսը, էլ-փոստը):

Զեկուցման տևողությունը` մինչև 15 րոպե:

Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը և զեկուցման հիմնադրույթները մինչև 2015 թ. հունիսի 1-ը ներկայացնել կամ ուղարկել Երիտասարդ արևելագետների խորհրդի նախագահ պ.գ.թ. Գոռ Մարգարյանին հետևյալ հասցեով`

Երևան 0019, Մարշալ Բաղրամյանի պ., 24/4
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
Հեռախոս` 093 587809, (+374 10) 583382
Էլ. փոստ` gor_margaryan@mail.ru

Աղբյուր՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Այլ գիտաժողովների ծանոթանալու համար՝ այստեղ

allTurkey.am

Մեկնաբանություններ