Թուրքական կազմակերպությունն ԱՄՆ-ում և այլ երկրներում հակահայ միջոցառումներ է պատրաստում

Ցեղասպանություն, Էրդողան

Թուրքիայում գործող «Ցեղասպանության անհիմն պնդումների պայքարի միությունը» (ASIMED) արտասահմանյան պետություններում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող արշավներ է սկսել: Թուրքական կազմակերպությունը նախատեսում է գիտաժողովներ, փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրություն անցկացնել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հայատյաց կառույցը ոչ միայն տարածելու է Ցեղասպանություն ժխտող «փաստեր», այլ նաև իրականացնելու է ընդգծված հայատյաց գործունեություն՝ հայերին մեղադրելով «Օսմանյան կայսրությունում և Ղարաբաղում թուրքերի ցեղասպանության համար»:

«Ցեղասպանության անհիմն պնդումների պայքարի միության» նախագահ Սավաշ Էղիլմեզը, ով նաև Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի դասախոս է, հայտարարել է, որ «իրենք ունեն արխիվային նյութեր, որոնք ապացուցում են, թե հայերի դեմ ցեղասպանություն չի իրականացվել»:

Նշենք, որ ներկայում Թուրքիայում գործում են մի շարք նմանատիպ կազմակերպություններ, որոնց հիմնական գործը Ցեղասպանություն հերքող միջոցառումներն են: Միևնույն ժամանակ, նման կազմակերպություններն ակտիվորեն նաև հակահայ քարոզչությամբ են զբաղվում:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ