Թուրքերն օր ու գիշեր հսկում են ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան տարածքը

Թուրքիա, ԱՄՆ, դեսպանատուն

Արդեն մի քանի օր է, ինչ թուրքերն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան շենքի մոտ «պարեկություն» են անում՝ ապրիլի 24-ին հայերի կողմից այդ վայրում իրականացվելիք ցույցերը խափանելու նպատակով։ Այս մասին գրում է «Հայթերթը»։

Ապրիլի 14-ից մի խումբ թուրքեր հավաքվել են դեսպանատան մոտ, վրաններ են խփել և օր ու գիշեր հսկում են տարածքը։ Սույն աշխատանքներն իրականացնելու համար ներգրավվել են 120-ից ավել թուրքական կամ թուրքամետ կազմակերպություններ։

Կազմակերպիչները նշում են, թե իրենց գլխավոր խնդիրն է ավելի շատ ներկայություն ապահովել թուրքերի ցույցին, քան կարող են ապահովել հայերը:

Հավելենք, որ Միացյալ Նահանգներում թուրքական կազմակերպությունները, Թուրքիայի դեսպանատունը փորձում են ամեն կերպ խափանել Ցեղասպանության նվիրված միջոցառումների անցկացումը: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները ևս մասնակցում են նման գործողությունների կազմակերպմանը:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ