Հայաստանը թշնամական երկիր է համարում Թուրքիայի շարքային քաղաքացիների 32, իսկ գիտնականների՝ 39.8 տոկոսը. հարցում

Թուրքական Objective Research Center (ORC) հետազոտական կենտրոնը Թուրքիայում 2015 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հարցում է անցկացրել՝ պարզելու, թե թուրք ընտրողներն ինչ կարծիք ունեն Հայաստանի և հայերի հետ կապված թեմաների վերաբերյալ։ Այս մասին գրում է «Հայթերթը»։

Հարցումն անցկացվել է 38 նահանգներում, որին մասնակցել է 1420 մարդ՝ շարքային քաղաքացիներ ու գիտնականներ։

Այսպես. հարցին՝ ինչպիսի՞ երկիր է Հայաստանը Թուրքիայի համար, հնչել են հետևյալ պատասխանները.

Քաղաքացիներ Գիտնականներ
Բարեկամ-0% Բարեկամ-2,1%
Թշնամի-32,0% Թշնամի-39,8%
Հարևան-67,6% Հարևան-56,4%
Տեղյակ չեմ-0,4% Տեղյակ չեմ-1,7%

Հարցին՝ արդյոք հավատո՞ւմ եք, որ միջազգային իրավունքի կողմից Հայկական հարցի շուրջ որոշումներն անկախ են ու օբյեկտիվ, հարցման մասնակիցները տվել են հետևյալ պատասխանները.

Քաղաքացիներ Գիտնականներ
Հավատում եմ-1,3% Հավատում եմ-1,6%
Չեմ հավատում-95,2% Չեմ հավատում-85,4%
Տեղյակ չեմ-3,5% Տեղյակ չեմ-13%

Հարցման մասնակիցների կարծիքը չի համընկել այն հարցում, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո արդյոք Թուրքիան պե՞տք է շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։ Այսպես. քաղաքացիների 62,8 տոկոսը կողմ է արտահայտվել գործընթացը ժամանակավորապես հետաձգելուն, մինչդեռ գիտնականների միայն 29,3 տոկոսն է այդպես մտածում։ ԵՄ անդամակցության գործընթացը շարունակելուն կողմ է արտահայտվել քաղաքացիների միայն 6,2 տոկոսը, իսկ գիտնականների՝ 39,0 տոկոսը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ