Թուրքերն ուսումնասիրել են Թվիթերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառումները

Թվիթեր

Թուրքական պետական կառույցներն ուսումնասիրել են «Թվիթեր» սոցիալական ցանցում Հայոց ցեղասպանությանվերաբերյալ գրառումները։ Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» թերթը։

Ուսումնասիրությունների արդյունքում իբր պարզվել է, որ թվիթերյան բազմաթիվ միկրոբլոգներ բացվել են արտասահմանյան նույն կենտրոններից, որոնք փակվել են ապրիլի 24-ից հետո։

«Այսպես կոչված, Հայոց ցեղասպանության քարոզարշավի շրջանակներում բացված միկրոբլոգները ստեղծվել են Թուրքիայի դեմ արշավի շրջանակներում։ Գրառումներն ուսումնասիրվել է ՊՆ պաշտպանական քարտուղարության հատուկ կիբեռբաժնի գլխավորությամբ, որը հետևել է հայկական քարոզչությանն ու հետազոտել ամբողջ գործընթացը։

Այդ միկրոբլոգներով արվել են գրառումներ, որոնք, մասնավորապես, քննադատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար, ինչպես նաև հանդես են եկել Ցեղասպանությունը ճանաչելու կոչերով»,- գրում է թուրքական աղբյուրը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ