Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացը. նոր սերնդի ակնկալիքներն ու անելիքները. գիտաժողով Երևանում

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը և «Լազարյան ինստիտուտ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպում են «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացը. նոր սերնդի ակնկալիքներն ու անելիքները» խորագրով գիտաժողովը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Գիտաժողովը տեղի կունենա սույն թվականի մայիսի 15-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում: Հասցե` Երևան, Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ
«Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացը. նոր սերնդի ակնկալիքներն ու անելիքները»
15 մայիսի, 2015

ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ`
10:00-10:15 Հայկազուն Ալվրցյան (Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բ.գ.թ.)
10:15-10:30 Թեհմինե Մարտոյան («Լազարյան ինստիտուտ» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ, պ. գ. թ.)

ՆԻՍՏ ԱՌԱՋԻՆ

ՆԻՍՏԱՎԱՐ՝ Հասմիկ Գրիգորյան

10:30-10:45 Գրիգորյան Սերյոժա (ԵՊՀ), Հայերի վաստակը Օսմանյան կայսրության ճարտարապետության, արհեստագործության, գրատպության, թատրոնի եվ ֆինանսների բնագավառներում

10:45-11:00 Հալուլյան Անի (ԵՏԻՀ), Ցեղասպանության իրավական գնահատականը:

11:00-11:15 Եդիգարյան Գոռ (ԵՊՀ), Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրում (համեմատական վերլուծություն)

11:15-11:30 Մարտիրոսյան Լիլիթ (ԵՊՀ), Կանանց դեմ կիրառվող բռնությունները Ցեղասպանության տարիներին

11:30-11:45 Անտոնյան Մարինա (ԳԿՀ), Մշակութային ժառանգության ոչնչացում

11:45-12:00 Պապյան Արթուր («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակից), Սասուն գավառի Գրմավ գյուղի մի ընտանիքի պատմություն

12:00-12:30 Հարց ու պատասխան

12:30-13:00 Սուրճի ընդմիջում

ՆԻՍՏ ԵՐԿՐՈՐԴ

ՆԻՍՏԱՎԱՐ՝ Մարի Հովհաննիսյան («Լազարյան ինստիտուտ» գիտակրթական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ)

13:00-13:15 Սուքիասյան Սոնա (ԵՊՀ), Թուրքիայի Հանրապետության ստեղծումը և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հակահայկական քաղաքականությունը

13:15-13:30 Ջիգլյան Սիրանուշ (ԵՏԻՀ), Ցեղասպանության սերնդի և նրանց անցած ճանապարհի ու ներկայի մասին

13:30-13:45 Ավանյան Մելինե (ԵՏԻՀ), Հայոց ցեղասպանության հետևանքները. երևանյան հիվանդություն

13:45-14:00 Հակոբյան Հայկ (ՀՀ ԳԱԱ), Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի Հանրապետության պատասխանատվության հարցը:

14:00-14:15 Սիմոնյան Ռուզան (ԵՏԻՀ), Հայրենիք վերադառնալու պահանջը:

14:15-14:45 Հակոբյան Սոֆյա (Sasun.am պատմամշակութային նախագծի թուրքերեն բաժնի հիմնադիր և խմբագիր), «Ես հայերեն չըմ գինը» ֆիլմի ներկայացում և ցուցադրություն

14:45-15:00 ՓԱԿՄԱՆ ԽՈՍՔ`

Մելինե Անումյան (Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու, պ.գ.թ.)

15:00- Քայլարշավ դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Աղբյուր՝ Akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ