Կայացավ «Արևելագիտական երեկոների» առաջին հանդիպումը

Արևելագիտական երեկոներ

Մայիսի 16-ին «Եփրատ» ուսումնասիրությունների կենտրոնում կայացել է «Մասնագիտական երեկոներ» նախաձեռնության «Արևելագիտական երեկոներ» շարքի առաջին հանդիպումը: Հանդիպումը նվիրված էր հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին և դրանցում ընդգրկված հայ թեկնածուների թեմային:

Երիտասարդների ակտիվ մասնակցությամբ հանդիպումն անցել է հետաքրքիր, կառուցողական քննարկումներով, բանավեճերով, հնչել են տարբեր կարծիքներ և տեսակետներ:

«Արևելագիտական երեկոներ» հանդիպում-քննարկումները, որտեղ, սեփական ցանկությամբ, բանախոսի դերում հանդես են գալիս բոլոր մասնակիցները, որոնցից յուրաքանչյուրին տրվում է հնարավորություն կիսվելու սեփական տեսակետներով և տեղեկություններով:

«Արևելագիտական երեկոներ» շարքը շարունակական է լինելու, առաջիկայում ևս ցանկացողների մասնակցությամբ քննարկվելու են արդի և ուշագրավ այլ թեմաներ՝ դառնալով երիտասարդ մասնագետների և գիտնականների փորձի ու գիտելիքի փոխանակման, գիտական բանավեճի կարևոր հարթակ:

Աղբյուր՝ ԵՓՐԱՏ ուսումնասիրությունների կենտրոն

allTurkey.am

Մեկնաբանություններ