Ստամբուլում հարգելու են 20 կախաղանների հիշատակը

Ստամբուլի Էդիրնեքափըի  հայկական գերեզմանոցում «Նոր Զարթոնք» կազմակերպությունը հարգելու է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) անդամ Մաթևոս Սարգսյանի (Փարամազ) և 19 հեղափոխականների մահապատժի 100-րդ տարին:

Հրապարակված տեքստում պայքարի կոչ է արվել ի հիշատակ կառավարության կողմից անտեսված և քաղաքական շրջանների կողմից էլ մոռացված 20 հայ հեղափոխականների:

«Դուք մեր մարմինը կրնաք միայն սպանել, բայգ մեր գաղափարը` ոչ: Այս հողերում իրավահավասար և ազատ մի աշխարհ ստեղծելու երևակայությամբ ճանապարհ դուրս եկած Փարամազի և իր 19 ընկերների «Միություն և առաջադիմության» կառավարության որոշմամբ մահապատժի ենթարկելու որոշումից անցել է 100 տարի: Հանուն պայքարի իրենց կյանքը տալուց չվախեցող և նույնիսկ դեպի կախաղան գնալուց պայքարից հետ չկանգնող 20 հայ հեղափոխականի սպանությունը,պետականորեն անտեսվելով հանդերձ, քաղաքական շրջանակների կողմից մոռացվում է: Փարամազցիների պայքարը համարվում է ամբողջ աշխարհի հեղափոխական պայքարի մի մասը:

«Նրանց և նրանց պայքարը հիշելու, նրանց չմոռանալու համար 2015 թվականի հունիսի 15-ին երկուշաբթի օրը ժամը 17:30-ին կհանդիպենք Էդիրնեքափը հայկական գերեզմանոցում»,-նշված է նախաձեռնող խմբի հայտարարությունում:

Նշենք, որ 1914 թվականի հունիս ամսին «Միության և առաջադիմության» առաջնորդներ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաների դեմմահափորձ անելու մեղադրանքով Սոցիալ-դեմոկրատ հնչյակյան կուսակցության անդամ Մաթեոս Սարկիսյանը և 19 հեղափոխական ձերբակալվել , իսկ ավելի ուշ մահապատժի են ենթարկվել: Հայ հեղափոխականները մահապատժի են ենթարկվել Ստամբուլի Բայազետ հրապարակում 1915 թվականի հունիսի 15-16-ը:

Հավելենք, որ 2013 թվականին Ստամբուլում զանգվածային միջոցառմամբ հարգել էին 20 կախաղանների հիշատակը: Միջոցառումները պատմական նշանակություն ունեին, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո առաջին անգամ էին Ստամբուլում հրապակայնորեն հարգանքի տուրք մատուցում օսմանյան իշխանությունների կողմից մահապատժի ենթարկված հնչակյան գործիչներին:

Նյութը պատրաստեց՝ Սոֆյա Պետրոսյանը

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ