Մասնագիտական երեկոներ. «Ամփոփելով Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները»

Եփրատ կենտրոն

ԵՓՐԱՏ ուսումնասիրությունների կենտրոնը շարունակում է «Մասնագիտական երեկոներ» նախագիծը: Նախագծի մաս կազմող «Արևելագիտական երեկոների» հերթական թեման Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են: Թուրքական խորհրդարան է անցել 3 հայ թեկնածու: Միևնույն ժամանակ, ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամ է հասունացել: Այս հարցերն էլ քննարկվելու են հանդիպման ժամանակ:

«Արևելագիտական երեկոների»՝ «Ամփոփելով Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները» (կոորդինատոր՝ Գևորգ Պետրոսյան) հանդիպումը կկայանա ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ 18:00-ԻՑ ԵՓՐԱՏ ուսումնասիրությունների կենտրոնում:

Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 2-րդ փակուղի, շենք 4, բն. 3, + 374 55 15 65 95: Գրանցման համար խնդրում ենք EuphratesCenter@gmail.com հասցեին ուղարկել Ձեր անուն-ազգանունը, հեռախոսահամարը, կառույցը, որը ներկայացնում եք:

Նշենք, որ «Մասնագիտական երեկոներ» նախագծի համար ընտրվում են արդիական թեմաներ, նախապես հայտարարվում է այդ մասին, և նախանշված օրը երեկոյան մասնագետներն ու թեմայով հետաքրքրված անձինք հանդիպում են՝ ազատ ձևաչափով քննարկելու և վերլուծելու ստեղծված իրավիճակն ու զարգացումները, կիսելու կարծիքներ և տեսակետներ: Յուրաքանչյուր մասնակից իր ցանկությամբ հնարավորություն է ստանում հանդես գալ բանախոսի դերում: Հանդիպում-քննարկումները հնարավորություն կտան կատարել փորձի և գիտելիքի փոխանակում, թեմայով հետաքրքրվածների միջև կապեր ստեղծել, բազմակողմանի քննարկել այս կամ այն կոնկրետ թեման:

Այսպիսով, մեր գլխավոր նպատակն է դառնալ գիտավերլուծական բանավեճի/երկխոսության հարթակ, որը կմիավորի ինչպես մասնագետների երիտասարդ, այնպես էլ ավագ սերնդին` աջակցելով փորձի և գիտելիքի փոխանակմանը:

Աղբյուր՝ ԵՓՐԱՏ ուսումնասիրությունների կենտրոն

allTurkey.am

Մեկնաբանություններ