Տրանսֆորմացիոն գործընթացները Մերձավոր Արևելքում և Հայաստանը. կլոր սեղան-քննարկում

մերձավոր արևելք

ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը (ՔՄՀԿ), Արևելագիտության ֆակուլտետը և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայ-քրդական առնչությունների բաժինը համատեղ հունիսի 18-ին ժամը 13:00-ին կազմակերպում են կլոր սեղան-քննարկում «Տրանսֆորմացիոն գործընթացները Մերձավոր Արևելքում և Հայաստանը» խորագրով:

Հիմնական զեկուցողներ՝

Հայկ Քոչարյան (Զեկուցում՝ «Իսլամը որպես գործոն տարածաշրջանային զարգացումներում»)
Արայիկ Հարությունյան (Զեկուցում՝ «Արաբական փոփոխվող աշխարհը տարածաշրջանային նոր զարգացումներում»)

Ռուբեն Մելքոնյան (Զեկուցում՝ «Հետընտրական Թուրքիա և տարածաշրջան»)

Վարդան Ոսկանյան (Զեկուցում՝ «Իրանի դերն արդի մերձավորարևելյան զարգացումներում»)

Սարգիս Գրիգորյան (Զեկուցում՝ «Իսլամական ծայրահեղականների և քրդական ուժերի միջև հակամարտությունների ներկա միտումները»)

Քննարկման վարող ՝ ՔՄՀԿ տնօրեն, պրոֆ. Դավիթ Հովհաննիսյան

Միջոցառումը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում: Աշխատանքային լեզուն հայերեն է: Մուտքն ազատ է բոլորի համար:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 71 05 94 հեռախոսահամարով կամ գրել էլ. նամակ cccs@ysu.am հասցեին:

allTurkey.am

Մեկնաբանություններ